«Եվրոպա-2015»-ի խմբայինի շրջանակներում Հայաստանի քսանմեկ տարեկանների ֆուտբոլի հավաքականն այսօր հանդիպեց Բելառուսի իր տարեկիցների հետ ու հաղթեց 1:0 հաշվով: Գոլը Վարդան Բակալյանի ակտիվում է, խփվել է առաջին խաղակեսի ութերորդ րոպեին: Ֆրանսիայի ընտրանուց ունեցած «ցնցուղից» հետո սա ինչ-որ առումով մխիթարություն է: Թեպետ առանձնապես բան չի ասում, բոլոր դեպքերում հիշեցնենք, որ վեց միավորով խմբայինում արդեն երրորդ հորիզոնականում ենք: Առաջատարը հինգ խաղից հետո տասնհինգ միավոր ունեցող Ֆրանսիան է, երկրորդ տեղում են իսլանդացիները` տասներկու միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ